ԵՄ-ն Ուկրաինայից ապրանքների անմաքսատուրք ներմուծման առաջարկ է պատրաստում

ԵՄ-ն Ուկրաինայից ապրանքների անմաքսատուրք ներմուծման առաջարկ է պատրաստում

Ուկրաինայից ԵՄ ապրանքների անմաքսատուրք ներմուծումն ավարտվելու է հունիսի 5-ին, այս առիթով Եվրամիությունն ավարտում է «սահուն անցման» առաջարկի նախապատրաստումը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եվրահանձնաժողովից։

Ըստ ԵՀ-ի հայտարարության և համաձայն ԵՄ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագրի 29-րդ հոդվածի՝ Եվրահանձնաժողովը հավատարիմ է Կիևի հետ խորհրդակցություններին՝սակագների փոխադարձ ազատականացման հարցը լուծելու համար։

«ԵՀ-ն ավարտում է աշխատանքը առաջարկի վրա, որը նա շուտով կներկայացնի Ուկրաինային։ Այս գործընթացն ուղղված է ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ԵՄ-ում ֆերմերների և ձեռնարկությունների համար տնտեսական կայունության և կանխատեսելիության ապահովմանը»,- ասել են Եվրահանձնաժողովում։

Փետրվարի 24-ին Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Իշտվան Նագին հայտարարել էր, որ Արևելյան Եվրոպայի երկրների գյուղատնտեսության նախարարները դիմել են Եվրահանձնաժողովին՝ կոչ անելով սահմանափակել Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը: Նա հստակեցրել էր, որ նախարարները Եվրահանձնաժողովին կոչ են արել չեղարկել Ուկրաինական ագրարային արտադրանքի ավելացված քվոտաները։ Նրանց կարծիքով՝ դրանք պետք է վերադարձվեն 2022 թվականի փետրվարի մակարդակին։ Գերատեսչությունների ղեկավարներն առաջարկել են նաև պարտավորեցնել Ուկրաինայից ընկերություններին հավատարիմ մնալ Եվրամիության շուկայի չափանիշներին։

2024 թվականի հունիսի 19-ին Եվրահանձնաժողովը սակագնային քվոտաներ էր սահմանել Ուկրաինական հացահատիկի նկատմամբ։ Միջոցառումները կգործեն մինչև 2025 թվականի հունիսի 5-ը: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն սկսելուց հետո ԵՄ-ն անցել է Ուկրաինայի հետ ազատ առևտրի։ Միևնույն ժամանակ, ուկրաինական ապրանքների մաքսատուրքերի բացակայությունը լրջորեն հարվածել է Եվրոպայի ճյուղերից մեկին։ Խոսքը ագրարային ոլորտի մասին է։

Ավելի վաղ Ուկրաինայում հայտնել էին, ապրանքների ներկրումն ավելի շատ է, քան վաճառքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում