ԱՄՆ-ը կարող է զրկվել միլիարդավոր դոլարներից՝ զբոսաշրջիկների նվազման պատճառով

ԱՄՆ-ը կարող է զրկվել միլիարդավոր դոլարներից՝ զբոսաշրջիկների նվազման պատճառով

Տուրքերի սահմանումից հետո զբոսաշրջային հոսքի նվազման և ամերիկյան ապրանքներից հրաժարվելու պատճառով ԱՄՆ-ը կարող է միլիարդավոր դոլարների եկամուտ չունենալ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Ըստ գործակալության վերլուծաբանների գնահատականի՝ զբոսաշրջային հոսքի նվազման պատճառով ԱՄՆ տնտեսությունը կարող է զրկվել 20 մլրդ դոլարից։
Goldman Sachs ներդրումային բանկի գնահատականով՝ ԱՄՆ-ը, հնարավոր վատագույն սցենարում, կկորցնի գրեթե 90 միլիարդ դոլար կամ ՀՆԱ-ի 0,3% -ը:

ԱՄՆ առևտրի նախարարության տվյալներով՝ մարտին Միացյալ Նահանգներ ժամանած այլ երկրների քաղաքացիների թիվը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10%-ով։

Bloomberg-ը նշում է նաև ամերիկյան օդանավակայաններում զբոսաշրջիկների խիստ ձերբակալությունների մասին՝ որպես հետաքրքրության անկման պատճառներից մեկը։ Բացի այդ, Կանադայից ավանդաբար մեծ զբոսաշրջային հոսքի նվազման են հանգեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ հարևան երկիրը 51-րդ նահանգ դարձնելու մտադրության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում