Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

Նմանատիպ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կրկնել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու և հայ գերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի արտգործնախարարի միտքը։
«Այժմ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին և ռազմագերիներին»,- գրել է դեսպանը։
Ավելի վաղ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հանդես էր եկել հայտարարությամբ։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով։ Ես հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի, որպեսզի հնարավորություն ունենա դիտարկելու եւ զսպելու այդ լարվածությունը։ Հիմա անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր, եւ ազատ արձակել այնտեղ պահվող գերիներին»,- նշել էր նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում