Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ

Գյումրիում ավարտվեց համայնքապետի ընտրության քվեարկությունը։18 ներկա ավագանու անդամներից 18-ն էլ քվեարկեցին Վարդան Ղուկասյանի օգտին, նիստը բոյկոտեցին և չմասնակցեցին ՔՊ 14 ավագանու անդամները։

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մարտի 30-ի արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։ 9 քաղաքական ուժից անցողիկ 6 տոկոսը հաղթահարել են 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե- 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե- 8 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե- 2 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե- 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե- 3 մանդատ։

Գյումրու ավագանին, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, կազմված է լինելու 33 անդամից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում