Կարծում եմ՝ Անկախության հռչակագրին հղումը պետք է նոր Սահմանադրությունից հանվի. Նիկոլ Փաշինյան
16/04/2025 13:49

Նմանատիպ
Ես Անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ասել եմ, որ ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը, այն կարծիքին եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել, դա անհնար է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Իմ կարծիքով նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել, որ որոշողը ժողովուրդն է: Իհարկե, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են: Դա իմ քաղաքական դիրքորոշումն է: Սահմանադրությունը փոփոխելու հարցը մեզ համար օրակարգային է եղել հեղափոխությունից անմիջապես հետո, դեռ 2020 թվականի փետրվարին ես անդրադարձել եմ, որ նման խնդիր կա»,- նշեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում