Թրամփը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը

Թրամփը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հրավերով դեռևս չի ծրագրում այցելել Ուկրաինա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը:

«Ես նախագահի հետ այդ մասին չեմ խոսել, բայց վստահ եմ, որ նա տեսել է Կիև այցելելու Զելենսկու հրավերը։ Սակայն մի բան հաստատ կարող եմ ասել, որ նախագահն Ուկրաինա այցելելու պլաններ չունի»,- ասել է նա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում