Հունաստանի ՊՆ նախարարը ֆրանսիացի գործընկերոջը կոչ է արել Թուրքիային չվաճառել «Meteor» հրթիռներ

Նմանատիպ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն մեկնել է Հունաստան։ Նշվում է, որ այցի շրջանակներում Հունաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ Աթենքը Փարիզից կգնի 32 մլն եվրո արժողությամբ 16 միավոր «էքզոսետ» հրթիռներ։
Ըստ հունական մամուլի՝ ստորագրված համաձայնագիրը փորձ է ազդելու Ֆրանսիայի վրա, որպեսզի վերջինս Թուրքիային չվաճառի «Մետեոր» տեսակի հրթիռներ։
Նշվում է, որ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ֆրանսիացի գործընկերոջը կոչ է արել Թուրքիային չվաճառել այդ հրթիռները և Թուրքիային դուրս թողնել եվրոպական պաշտպանությունից։
Մասնավորապես Դենդիասն ընդգծել է. «Հունաստանը վստահ է, որ Ֆրանսիան իր որոշումները կայացնելիս հաշվի կառնի Հունաստանի անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նրա տեխնոլոգիական առավելությունը՝ որպես զսպող միջոց ռևիզիոնիստական ուժերի դեմ։ Հունաստանը ոչ մեկին չի սպառնում, ընդհակառակը, իրեն են սպառնում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում