ԱՄՆ-ում միլիարդատերերը 44 մլրդ դոլարի կորուստ են ունեցել

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր սակագների սահմանման պատճառով առաջացած շուկայական անկայունության ֆոնին տեխնոլոգիական ոլորտների ամերիկացի միլիարդատերերն ապրիլի 2-14-ն ընկած ժամանակահատվածում կորցրել են մոտ 44 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է San Francisco Chronicle թերթը։
Ըստ նրա տեղեկությունների՝ ամենամեծ կորուստը կրել է Meta կորպորացիայի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը 216 մլրդ դոլարից հասել է 185,3 մլրդ դոլար՝ կրճատվելով 30,7 մլրդ դոլարով: Oracle տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լարի Էլիսոնը կորցրել է 24,1 մլրդ դոլար, իսկ Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը՝ համապատասխանաբար 11,1 մլրդ և 10,7 մլրդ դոլար:
Իսկ միևնույն ժամանակ Tesla-ի և X սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Իլոն Մասկն իր կարողությունն ավելացրել է 26 մլրդ դոլարով՝ հասցնելով 368,1 մլրդ դոլարի նշագծին: Դա տեղի է ունեցել նրա ընկերությունների բաժնետոմսերի աճի ֆոնին՝ չնայած շուկայական ընդհանուր անկայունությանը։
Այլ տուժածների թվում են Airbnb-ի կարճաժամկետ վարձակալության ծառայության համահիմնադիրներ Բրայան Չեսկին, Նաթան Բլեչարչիկը և Ջո Գեբբիան, որոնք ընդհանուր առմամբ կորցրել են 9,6 մլրդ դոլար, ինչպես նաև Salesforce-ի գլխավոր տնօրեն Մարկ Բենիոֆը, որի կարողությունը 9,8 մլրդ դոլարից կրճատվել է՝ հասնելով 9,1 մլրդ դոլարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում