Սմբատ Ցականյանի վրա կրակած ինքնաձիգի վերաբերյալ նոր մանրամասներ են բացահայտվել

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 4-ին շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, ամբաստանյալ Դիլհամ Ասկերովն այսօր հրաժարվել է ցուցմունք տալուց՝ նշելով, որ բոլոր ցուցմունքներն արդեն տվել է նախաքննության ընթացքում, որոնք կարող են հրապարակվել դատախազ Կարեն Գաբրիելյանի կողմից: Այնուհետև մեղադրող կողմը հրապարակել է այս տարվա սեպտեմբերի 16-ին նախաքննության ժամանակ ամբաստանյալ Ասկերովի ցուցմունքները, համաձայն որոնց, Ասկերովն ընդունել է, որ փորձաքննության արդյունքներով բերված ապացույցները վկայում են, որ ինքն է սպանել Սմբատ Ցականյանին, բայց պատանու սպանության մեջ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

Հատկանշական է, որ Ասկերովին պատկանող ինքնաձիգը, որից սպանվել է Սմբատ Ցականյանը, ունեցել է այն զորամասի համարը, որի հետախուզական գումարտակում ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի տարիներին ծառայել է ամբաստանյալը, ով սակայն պատահականություն է համարել այդ փաստը:

Այնուհետև դատարանը լսել է տուժողի իրավահաջորդ, սպանվածի հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքները, ըստ որոնց, Սմբատ Ցականյանը գումար էր վաստակում միրգ հավաքելու և վաճառելու միջոցով: Անհետանալու օրը նա կրկին գնացել է կեռաս և ընկույզ հավաքելու: Պատանու տարօրինակ ուշացումը անհանգստացրել է ծնողներին, և նրանք սկսել են փնտրել բոլոր հավանական վայրերում, որտեղ կարող էր լինել նա: Երկօրյա ապարդյուն որոնումներից հետո դիմել են տեղի ոստիկանության բաժին, սակայն միայն ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի բացահայտումից հետո է պարզվել, որ պատանին նր անց մոտ է եղել, իսկ ավելի ուշ էլ իմացել են, որ նա սպանված է:

Ի դեպ, ձերբակալման պահին դիվերսանտների մոտ հայտնաբերվել է հայկական դրամ ու Ղարաբաղ Տելեկոմի կանխավճարային քարտ, որը նրանք առգրավել էին Սմբատ Ցականյանից: Հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքի համաձայն, պատանին այդ գումարը հավաքել էր դպրոցական հագուստ և պարագաններ գնելու համար:

Նոյեմբերի 4-ի դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել նաև տուժող Վրեժ Բալայանը: Ադրբեջանական հանցագործ խմբի անդամները, կոտրելով նրա տան կողպեքը, գողացել էին անձնագիրն ու զինվորական գրքույկը, վերարկուն, ինչպես նաև հորթը: Նա նշել է, որ անջրանցիկ տոպրակի մեջ դրված փաստաթղթերը կախված են եղել պատին: Տուժող Բալայանն իր փաստաթղթերի անհետանալու մասին տեղեկացել է ոստիկանությունից, երբ արդեն ձերբակալվել էր Դիլհամ Ասկերովը, ում հագած գողացված վերարկուի գրպանից հայտնաբերվել էին կորած փաստաթղթերը:

Ասկերովը հաստատել է, որ իսկապես իր գրպանում են եղել այդ փաստաթղթերը, որոնց մասին ինքը տեղյակ չի եղել, քանի որ դրանք խմբի սպանված անդամ Հասանովն է գողացել, և մինչև վերարկուն իրեն հանձնելը գրպանում էր դրել այդ փաստաթղթերը, որոնց գոյության մասին ինքը միայն ձերբակալման ժամանակ է իմացել:

Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլիԳուլիեւը(ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործելՇահումյանի շրջանիվարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ`դրանով իսկ կատարելով լրտեսություն:

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումենե կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ ՄեխակիՑականյանին (ծնված28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազեր ծվել:

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում