ԱՄՆ-ի «որս»-ից խուսափելու համար Բրիտանիայում խստացրել են առևտրային փաստաթղթերի հետ աշխատանքում գաղտնիությունը․ Guardian

Նմանատիպ
Մեծ Բրիտանիայում բարձրացվել է առևտրային փաստաթղթերի գաղտնիության աստիճանը՝ որպեսզի դրանց պարունակությունը Վաշինգտոնից թաքուն մնա։ Այս մասին հայտնում է Guardian թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ցույց տալով, որ «հատուկ հարաբերությունները» գնալով ավելի են լարվում, բրիտանացի պետծառայողները փոխել են փաստաթղթերի հետ աշխատելու կանոնները՝ առևտրային բանակցությունների վերաբերյալ որոշ փաստաթղթերին ավելացնելով գաղտնիության համեմատաբար բարձր աստիճան, որպեսզի դրանք ավելի լավ թաքցնեն ամերիկյան աչքերից»,- ասված է հոդվածում։
Նախկինում ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերաբերող Մեծ Բրիտանիայի առևտրային փաստաթղթերը սովորաբար նախատեսված էին ծառայողական օգտագործման համար, և քաղծառայողները կարող էին դրանք միմյանց ուղարկել կորպորատիվ փոստով։
Այժմ, Guardian-ի տեղեկություններով,
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակում, ԱԳՆ-ում և բիզնեսի ու առևտրի հարցերով նախարարությունում քննարկվող բանակցային դիրքորոշումների վերաբերյալ ավելի շատ փաստաթղթեր և թղթակցություններ ուղեկցվում են լրացուցիչ հրահանգներով՝ ԱՄՆ-ի «որսալուց» խուսափելու համար։ Նրանցից ոմանք անցնում են «գաղտնի» կամ «հույժ գաղտնի» մակագրությամբ։
Guardian-ը՝ վկայակոչելով գործարար շրջանակների աղբյուրները, գրում է, որ Մեծ Բրիտանիայում առևտրային շահեր ունեցող մի շարք ընկերությունների նաև ասվել է, որ լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկել կառավարության հետ տեղեկատվության փոխանակման ժամանակ:Մասնավորապես Մեծ Բրիտանիայում և Եվրամիությունում գործող խոշոր դեղագործական ընկերություններին է վերաբերում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում