44-օրյային ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասը սաբոտաժ ա արել, մի մասն էլ տվյալներ ա տվել. Խաչատուր Սուքիասյան

Նմանատիպ
Ես լավ տեղեկացված եմ, 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասն ինադու սաբուտաժ է արել, մի մասը ինադու տվյալներ է տվել, սա բոլորը գիտեն։ Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Դատական պրոցեսներով 5 տարի է քրեական գործեր են հարուցված։ Ես ղարաբաղից շատ ընկերներ ունեմ, շատերի աշխատանքի եմ տեղավորել, իմ ընկերներին, ոչ ընկերներին, շատ լավ մարդիկ կան։ Մեծ մասը չի կռվել։ 3000 հազարից ավելի զոհ տվել ենք և Հայաստանից, և Արախից։
Իհարկե, մեր արցախցի եղբայները կռվել են, բայց պետք է մի բան ճշտենք, արդյո՞ք Արցախում բնակվող 150 000-ը, որ պիտի պաշտպաներ մեր սահմանները, նրանք ինչքա՞ն են զոհվել, Հայաստանի՞ց ինչքան են զոհվել։ Երբ դա նայում ենք՝ համամասնությունը ցույց է տալիս, որ արցախցիներից շատերը չեն կռվել»,- նշեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում