Թեհրանը պատրաստ է պաշտպանել իրեն ցանկացած սպառնալիքից. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին
18/04/2025 14:21

Նմանատիպ
Թեհրանը պատրաստ է պաշտպանել իրեն ցանկացած ոտնձգությունից և սպառնալիքից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին:
«Մեր ողջ ռազմական ներուժը պատրաստված է երկրի պաշտպանության համար, մենք մտադիր չենք սպառնալիք դառնալ մեզ շրջապատող տարածաշրջանի համար, բայց վճռականորեն կպաշտպանենք մեզ ցանկացած սպառնալիքի և ցանկացած ոտնձգության դեպքում»,- ասել է նա, Մոսկվայում Իրանի դեսպանատան ընդունելության ժամանակ՝ Իրանի բանակի օրվա կապակցությամբ:
Արաքչին այդ մասին հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, թե գործարքի բացակայության դեպքում Իրանը պետք է սպասի «նախկինում չտեսնված ռմբակոծությունների»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում