Toyota-ն մտադիր է նոր RAV4 արտադրել ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի․ Reuters

Նմանատիպ
Ճապոնական Toyota ավտոմոբիլային կորպորացիան դիտարկում է ԱՄՆ-ում RAV4 քրոսովերի նոր տարբերակի արտադրության հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ սկզբում ընկերությունը նախատեսում էր նոր RAV4-ն ԱՄՆ արտահանել Կանադայից և Ճապոնիայից, սակայն այժմ«որպես տարբերակներից մեկը» դիտարկվում է Կենտուկի նահանգում արտադրությունը, քանի որ ավտոմեքենայի պահանջարկն, ամենայն հավանականությամբ, կգերազանցի առաջարկը։
Ըստ աղբյուրներից մեկի՝ ընկերությունը պատրաստվում է այս տարվա վերջին ներկայացնել 2026 մոդելային տարվա նորացված RAV4-ը՝ հինգերորդ սերնդի մոդելի առաջին վերականգնումը, այնուհետև այն աստիճանաբար դուրս բերել աշխարհի տարբեր շուկաներ։ Ինչպես հաղորդվում է, Toyota-ն դեռ չի հաստատել արտադրության վերջնական պլանները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում