Yerevan
14
+16°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Լիզինգային հատուկ լուծումներ և բացառիկ առաջարկներ միայն 3 օր․ մեկնարկել է «LEASING EXPO 2025»-ը

Լիզինգային հատուկ լուծումներ և բացառիկ առաջարկներ միայն 3 օր․ մեկնարկել է «LEASING EXPO 2025»-ը

«Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում այսօր մեկնարկել է «LEASING EXPO 2025․ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը։

Leasing EXPO-ն տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայաստանում, որը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ: Leasing EXPO-ն կազմակերպվում է Big Projects-ի և ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայ հետ համատեղ ջանքերով:

Ցուցահանդեսի հիմնական նպատակը լիզինգ ֆինանսական գործիքի ավելի հասանելի և կիրառելի դարձնելն է բիզնեսի համար՝ գործընթացում ներգրավելով ոչ միայն ֆինանսաբանկային կառույցներին, այլև ամենատարբեր ոլորտներում առաջատար մատակարար ընկերությունների։

Ցուցահանդեսին ներկայացվել են 50-ից ավելի ընկերություն՝ շինարարական տեխնիկայի, գյուղատնտեսական սարքավորումների, տրանսպորտային միջոցների, բեռնատարների, էլեկտրոմոբիլների, արտադրական սարքավորումների և այլ ոլորտներից։

Մասնակիցները ներկայացնում են իրենց հատուկ լիզինգային առաջարկները, ոլորտի նորարարություններն ու ներուժը: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներ են EcoVille-ը, Premium Machinery Armenia-ն։ Հովանավորներն են Armenian Leasing Company-ին, Unimine-ի իսկ հիմնական գործընկերն է ACBA Leasing-ը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում