Թրամփը սպասում է Պուտինի պատասխանին

Թրամփը սպասում է Պուտինի պատասխանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին սպասում է Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ Մոսկվային արված առաջարկի պատասխանին։ Նա չի բացառել, որ արձագանքի բացակայության դեպքում հնարավոր է ԱՄՆ-ն առևտրային սահմանափակումներ կիրառի Ռուսաստանի դեմ:

«Մենք շուտով կստանանք Ռուսաստանից մեր առաջարկների պատասխանները կամ կլսենք արձագանքները դրանց վերաբերյալ ու ըստ այդ կորոշենք ինչպես վարվել»,- ասել Է Թրամփը լրագրողներին Օվալաձև գրասենյակում՝ պատասխանելով Ռուսաստանի հասցեին հնարավոր երկրորդական սակագների կամ ճնշման այլ միջոցների մասին հարցին, եթե վերջինս չարձագանքի ԱՄՆ-ի նախաձեռնությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում