Գյումրիում մեկնարկեց Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը
19/04/2025 11:39

Նմանատիպ
Այսօր՝ ապրիլի 19-ին, Գյումրիի քաղաքապետարանում մեկնարկել է նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը:
Վարդան Ղուկասյանը նախքան երդմնակալության մեկնարկն անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ դեմ չէ Միութենական պետությանը:
«Էդ ի՞նչ հարձակում եք կատարել վրաս, մենք անկախության հարցը քննարկե՞լ ենք: Ո՞վ կարող է Հայաստանի անկախության մասին մի բան ասել: Միութենական պետության մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել: Օրինակ, կա Եվրոպական միություն»,- ասաց նա:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն ունի 14 մանդատ, ինչպես անդրանիկ, այնպես էլ այս նիստին ներկա չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում