Վարդան Ղուկասյանը երդվեց և ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը

Նմանատիպ
Վարդան Ղուկասյանը ստանձնելով Գյումրիի քաղաքապետի պաշտոնը՝ երդվեց ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։
Երդմնակալության արարողությունը սկսվեց աղոթքով, այնուհետև հնչեց Հայաստանի օրհներգը, որից հետո նորընտիր համայնքապետը մոտեցավ ամբիոնին։
«Ստանձնելով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը։
Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստին, նրա նյութական և հոգևոր վերելքին»,-ասաց նա։
Երդմնակալության արարողությանը ներկա է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նա իր ելույթում նշեց, որ վերջին 20 տարիներին չի մասնակցել քաղաքապետների երդմնակալության արարողություններին, ու բացատրեց, թե ինչու է այսօր եկել։
«Այս անգամ ես ոչ մի պայման առաջ չեմ քաշել ու համաձայնել եմ գալ, որովհետև հայրենիքի այս վիճակում գտնվելու և մեր քաղաքի այս վիճակում գտնվելու պայմաններում բարոյական չեմ համարել որևէ պայման առաջ քաշելը։ Մանր– մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, եթե քաղաքային իշխանությունը գտնում է, որ մենք այս պահին անհրաժեշտ ենք այստեղ, մենք այստեղ ենք»,– ասաց նա։
Շիրակի թեմի առաջնորդի ելույթից հետո Վարդան Ղուկասյանին հանձնվեց քաղաքապետի լանջաշղթան ու Գյումրի քաղաքի խորհրդանշական բանալին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում