Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Այսօր՝ ապրիլի 19-ին, Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը:

ՔՊ խմբակցության անդամները, ինչպես Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությանը, այդպես էլ Փարաքարում, չեն մասնակցել հանդիսավոր նիստին:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 7 մանդատ, ցուցակը գլխավորում էր Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ 12 մանդատ, ցուցակը գլխավորում էր Վալոդյա Գրիգորյանը և «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 2 մանդատ, ցուցակը գլխավորում էր Դավիթ Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում