Երևանում 16-ամյա տղա է սպանվել․ կան վիրավորներ

Երևանում 16-ամյա տղա է սպանվել․ կան վիրավորներ

Ապրիլի 19-ին, Ժամը 22:20-ի սահմաններում, տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ենթադրյալ սպանությունը տեղի է ունեցել Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է եղել, որտեղ էլ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ, հայտնաբերվել են արնանման հետքեր։

Որոշ ժամանակ անց «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացել, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։ Նշված բժշկական կենտրոնից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել 2 քաղաքացու, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում