Ձերբակալություններ` Շենգավիթի թաղապետարանում
20/04/2025 12:25

Նմանատիպ
Շենգավիթի թաղապետարանում քննչական գործողոթյուններ են իրականացվել` Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՀԿԿ-ից:
Կառույցից նաև հայտնեցին, որ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք թաղապետարանից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում