«Էս գիշեր ահավոր ա իլալ»․ Խնածախում գրեթե անդադար կրակել են
21/04/2025 11:04

Նմանատիպ
Այս գիշեր Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գրեթե անդադար կրակոցներ են լսվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։
«Էս գիշեր ահավոր ա իլալ, ավելի շատ են կրակել, ավելի վատ ա իլալ, գիշերը չենք քնել։ Սկսել են գյուղի մեջ էլ խփել»,- ասաց բնակիչը։
Նա հայտնեց, որ երեկ էլ մոտակա դիրքերից ադրբեջանցիները հայհոյանքներ են հնչեցրել ոչխարներին արածացնող հովիվների հասցեին։
Նրա խոսքով՝ նախորդող գիշերներին ադրբեջանական կողմից արձակված կրակոցները նաև գյուղի ուղղությամբ են եղել, դրանք տների ու տարբեր շինությունների տանիքներին են դիպել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում