Ոսկու արժեքը հասել է պատմական ռեկորդի
21/04/2025 12:14

Նմանատիպ
Ոսկու արժեքն աճել է ավելի քան 2%-ով թարմացնելով պատմական ռեկորդը և գերազանցելով տրոյական ունցիայի դիմաց 3400 դոլարը։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 72,04 դոլարով կամ նախորդ փակման համեմատ 2,16%-ով՝ մինչև տրոյական ունցիայի դիմաց 3400,44 դոլար, արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը՝ 1,22%՝ մինչև 32,868 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Որպես հուսալի ակտիվի՝ ոսկու պահանջարկը մեծանում է աշխարհաքաղաքական անորոշության կամ համաշխարհային տնտեսության լարվածության պայմաններում։ Միևնույն ժամանակ, որոշ տնտեսագետներ նախազգուշացնում են այն գնել առավելագույն պատմական գների պայմաններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում