AI չիպերի չինական արտադրողները շահում են ԱՄՆ-ի՝ արտահանման սահմանափակումներից

AI չիպերի չինական արտադրողները շահում են ԱՄՆ-ի՝ արտահանման սահմանափակումներից

ԱՄՆ-ի՝ NVIDIA կորպորացիայի գրաֆիկական պրոցեսորների Չինաստան արտահանման մատակարարման սահմանափակումների ուժեղացումը կարող է առավելություն տալ AI չիպերի չինական արտադրողներին, ներառյալ՝ Huawei-ին և Cambricon-ին: Նման գնահատական է տվել CNBC հեռուստաընկերությունը։

«Չինական այլընտրանքները, ինչպես օրինակ՝ Huawei-ի Ascend շարքը, սկսում է թափ հավաքել՝ հաշվի առնելով H20-ի և այլ գրաֆիկական պրոցեսորների սահմանափակումները»,- CNBC-ն մեջբերում է կիսահաղորդիչների ոլորտում SemiAnalysis խորհրդատվական ընկերության վերլուծաբան Դագ Օ ‘ Լաֆլինի խոսքերը։

Քանի որ Nvidia չիպեր արտադրող աշխարհի խոշորագույն պայմանագրային կիսահաղորդչային արտադրող TSMC-ը, կատարում է ԱՄՆ-ի՝ արտահանման սահմանափակման պահանջները, ուստի Huawei-ն ստիպված է դիմել չինական SMIC-ին, որը նույնպես գտնվում է ամերիկյան առևտրային սահմանափակումների ազդեցության տակ և չունի առաջադեմ սարքավորումների հասանելիություն: Այնուամենայնիվ, ըստ SemiAnalysis-ի վերլուծաբանների, H20-ի առկա պաշարները և կարևոր բաղադրիչներին հասանելիություն ունենալը, ներառյալ HBM-հիշողությունը, չինացի խաղացողներին ժամանակ են տալիս հզորությունների ընդլայնման համար, բացատրում է հեռուստաընկերությունը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում