Չինաստանում հայտարարել են տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների կտրուկ աճի մասին
21/04/2025 18:19

Նմանատիպ
Մայրցամաքային Չինաստանի տնտեսության մեջ «օտարերկրյա ուղղակի ներդրումների» ծավալը մարտի արդյունքներով աճել է 13,2%-ով՝ մեկ տարվա վաղեմության տվյալների համեմատ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առևտրի նախարարության հաղորդագրությունը:
Գերատեսչությունում հստակեցրել են, որ հարավ-արևելյան Ասիայի երկրների կողմից ՉԺՀ-ի տնտեսության մեջ ներդրումներն աճել են 56,2%-ով, Մեծ Բրիտանիայի կողմից ներդրումներն աճել են 60,5%-ով: ՕՈՒՆ-ի (օտարերկրյա ուղղակի ներդրումների) ընդհանուր ծավալը հունվար-մարտին հասել է 269,2 մլրդ յուանի կամ 37,35 մլրդ դոլարի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանում սկսել են հրաժարվել Boeing-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում