Չինաստանը հրաժարվել է ամերիկյան կոսմետիկայից, առաջատարը Ֆրանսիան և Ճապոնիան են

Նմանատիպ
Առևտրային պատերազմի ֆոնին Չինաստանը 2025 թվականի մարտին կրճատել է ԱՄՆ-ից կոսմետիկայի ներմուծումը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՉԺՀ-ի մաքսային տվյալները։
ԱՄՆ-ից կոսմետիկայի գնումները գարնան առաջին ամսում կրճատվել են մինչև 124,9 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով նվազումը կազմել է 29%: Արդյունքում ամերիկյան արտադրողները դուրս են մնացել ապրանքների գլխավոր մատակարարների եռյակից։
Չինաստան կոսմետիկայի արտահանման ծավալով առաջին տեղերը պահպանել են Ֆրանսիան և Ճապոնիան՝ համապատասխանաբար 345,2 մլն դոլար (մինուս 4%) և 218,1 մլն դոլար (մինուս 29%) ցուցանիշներով: Երրորդ տեղը զբաղեցրել Է Հարավային Կորեան՝ տեղական արտադրողներն ավելացրել են առաքումները 19%՝ հասնելով 192,5 միլիոն դոլարի։ Հիմնական մատակարարների հնգյակը եզրափակել է Մեծ Բրիտանիան՝ 103,7 մլն դոլար ցուցանիշով (մինուս 22%)։
Չինաստանը կրճատել է նաև օծանելիքի գնումների ծավալները։ Ամերիկյան ապրանքների մատակարարումները նվազել են մինչեւ 4,1 մլն դոլար (մինուս 20%)։ Օճառի ներմուծումը նվազել է մինչև 3,4 միլիոն դոլար՝ տարեկան գրեթե 20%-ով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում