ԵՄ-ի հետ համագործակցության համար երկրները հերթ են կանգնել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ի հետ համագործակցության համար երկրները հերթ են կանգնել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` սակագները համաշխարհային շուկաները շրջելուց հետո բազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել աշխատել Եվրամիության հետ` որպես հուսալի առևտրային գործընկեր։ Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Politico թերթին։

«Գնալով անկանխատեսելի դարձող գլոբալ իրադրության պայմաններում պետությունները հերթ են կանգնում՝ մեզ հետ աշխատելու համար», – նշել է նա: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ֆոն դեր Լայենը հանդիպումներ է ունեցել «ուժեղ, հուսալի գործընկերներ» փնտրող Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Կանադայի, Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների հետ։

Ըստ նրա՝ համաշխարհային կարգուկանոնտը «ավելի խիստ է փոխվում, քան երբևէ սառը պատերազմի ավարտից հետո»։ Նման ցնցումների ֆոնին ԵՄ-ի նկատմամբ վստահությունն աճում է, այդ թվում՝ Եվրամիության քաղաքացիների կողմից։

Եվրահանձնաժողովի ղեկավարը վկայակոչել է Եվրոբարոմետրի հարցման տվյալները, որը վկայում է այն մասին, որ ԵՄ-ին անդամակցության աջակցությունը կազմում է 74%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին 40 տարվա ընթացքում: «Դա ինչ-որ բանի մասին է խոսում։ Քաոսի մեջ Եվրոպան ամուր է կանգնած՝ հենվելով արժեքների վրա, պատրաստ լինելով ձևավորել այն, ինչ կլինի հետո»,- նշել է ֆոն դեր Լայենը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում