Գնաճն աշխարհում 2025 թվականի արդյունքներով կնվազի մինչև 4,3%

Գնաճն աշխարհում  2025 թվականի արդյունքներով կնվազի մինչև 4,3%

Համաշխարհային գնաճն ընթացիկ տարվա արդյունքներով կկրճատվի մինչև 4,3%: Այս մասին Վաշինգտոնում ներկայացվել է հեռանկարների մասին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հերթական զեկույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բազային կանխատեսման համաձայն՝ համաշխարհային գնաճը 2025 թվականին կնվազի մինչև 4,3%, իսկ 2026 թվականին՝ մինչև 3,6%»,- նշվում է փաստաթղթում։ Ըստ ԱՄՀ- ի վերլուծաբանների՝ զարգացած երկրներում գնաճն ավելի արագ կվերադառնա նպատակային ցուցանիշներին, 2026 թվականին այն կդանդաղի մինչև 2,2%: Մինչդեռ զարգացող երկրներում գնաճը նույն ժամանակահատվածում կնվազի մինչև 4,6%:

Եվրագոտում այն կկազմի 2025 և 2026 թվականներին համապատասխանաբար 2,1 և 1,9%, Ճապոնիայում՝ 2,4 և 1,7%, իսկ ԱՄՆ-ում՝ 3 և 2,5%։

ԱՄՀ-ի վերլուծաբանները կարծում են, որ գնաճը թեժանալու է առևտրային պատերազմներով և դրանց հետ կապված ներմուծվող ապրանքների գների աճով

Հետևեք մեզ նաև Telegram-ում