Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳՆ

Նմանատիպ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումները մտահոգիչ են, քանի որ դրանք անհամատեղելի են ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, և մենք այս մասին զգուշացրել ենք մեր հայ գործընկերներին՝ բազմաթիվ շփումների ժամանակ», – նշել է դիվանագետը։
«Հայտնի է, որ ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը դինամիկ զարգանում է, և տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր կարևոր ոլորտներում։ Եվ սա հսկայական ակտիվ է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից», – ընդգծել է փոխնախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում