Իրանը պատրաստ է միջուկային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ
22/04/2025 21:39

Նմանատիպ
Իրանը պատրաստ է հավասար պայմաններով միջուկային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ որոշակի շրջանակներում և ազգային շահերի պահպանման պայմանով, մենք պատրաստ ենք համաձայնության գալ, բայց եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործարք կնքել, մենք կշարունակենք ընթանալ մեր ճանապարհով»,- նշել է Իրանի նախագահը:
ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից հետո նա կրկնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնչեցրած այն դիրքորոշումը, որ Թեհրանը բանակցությունները հոռետեսորեն է ընկալում և լավատեսություն չունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում