Հայաստանը շուրջ 49 մլն դրամի աջակցություն կտրամադրի Սիրիային
23/04/2025 11:43

Նմանատիպ
Հայաստանը սոցիալական աջակցություն կտրամադրի Սիրիային՝ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող։
Նախագծի շրջանակներում, մասնավորապես, առաջարկվում է առողջապահական և լաբորատոր նյութերի համար ուղղել 25 մլն 904 հզ. դրամ, կենցաղային և հանրային սննդի նյութերին՝ 23 մլն 8 հզ. դրամ:
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետբյուջեում կառաջանա 49 մլն դրամի ծախս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում