ԱՄՆ բանկերը պատրաստվում են սպառողական անկման

ԱՄՆ բանկերը պատրաստվում են սպառողական անկման

Ամերիկյան խոշորագույն ֆինանսական կազմակերպությունները, որոնք թողարկում են վարկային քարտեր, սկսել են նախապատրաստվել ԱՄՆ-ում սպառողական անկմանը և վարկային քարտերի սպասարկման գծով ուշ վճարումների ծավալի աճին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով փաստաթղթերին։

Ամերիկյան բանկերի հիմնական մտահոգությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առևտրային պատերազմն է և դրա հետագա հետևանքները՝ երկրի տնտեսության համար։ ԱՄՆ-ի բնակիչների վարկային քարտերի ծախսերի նվազումը բանկերի համար կորուստներ կբերի: Որոշ բանկեր արդեն արձանագրում են դանդաղեցման առաջին նշանները։

Ֆինանսական կազմակերպությունները նաև արձանագրում են ժամկետանց վճարումների թվի աստիճանական աճ, որոնց ծավալը մոտեցել է կորոնավիրուսի համավարակի ժամանակների ցուցանիշներին։ ԱՄՆ-ի խոշորագույն ֆինանսական խմբերից մի քանիսը JPMorgan Chase-ը և Citigroup-ը, սկսել են միջոցներ հատկացնել պահուստային հաշիվներին։

Synchrony ընկերությունը, հետևելով ուշ վճարումների ծավալի աճին, խստացնում է հաճախորդների նկատմամբ քարտերի տրամադրման պահանջները։ Իսկ U.S. Bancorp-ը փոխում է իր քաղաքականությունը՝ հրաժարվելով հնարավորինս շատ հաճախորդների հասնելի լինելուց ավելի հարուստ ամերիկացիներին սպասարկելու համար։

«Այժմ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է ապագայի վրա, որն ակնհայտորեն անսովոր անորոշ է»,- նշել է JPMorgan Chase-ի ֆինանսական տնօրեն Ջերեմի Բարնումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում