6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

Նմանատիպ
6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, որի էպիկենտրոնը եղել է Սիլիվրի թաղամասում՝ Մարմարա ծովում։ Երկրաշարժից ցնցվել են նաև հարակից շրջանները, այդ թվում՝ Բուրսան, Յալովան և Թեքիրդաղը: Այս մասին հայտնել է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD), փոխանցում են տեղական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ ստորգետնյա երեք ցնցում է զգացվել, համապատասխանաբար, 3,9, 4,4 և 6,2 մագնիտուդով։ Երկրաշարժը տեղի է ունեցել 7 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Քաղաքի բջջային հեռախոսակապի համակարգը լուրջ խափանումներ է արձանագրել։ Մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոցներ: Երկրաշարժի պահն արձանագրվել է CNN Turk-ի ուղիղ եթերում։ Հաղորդվում է, որ երկրաշարժի հետցնցումները շարունակվում են, ընդհանուր` 8 ցնցում է զգացվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում