Գերմանական գործարանը գնացքներից անցել է տանկերի արտադրմանը

Գերմանական գործարանը գնացքներից անցել է տանկերի արտադրմանը

Գերմանիայի տնտեսական խնդիրները և Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված Եվրոպայում մեկնարկող վերազինման ծրագրերը հանգեցրին, որ Գյորլիցի (Görlitz) երկաթուղային գործարանը 176 տարվա պատմությունից կվերապրոֆիլավորվի Leopard II մարտական տանկերի և Puma հետևակի մարտական մեքենաների բաղադրիչների արտադրության համար: Այս մասին գրում է Financial Times-ը։

Ըստ տվյալների՝ գնացքներ արտադրող Alstom-ը պատրաստվում էր փակել ձեռնարկությունը՝ ծախսերի կրճատման համար,սակայն պաշտպանական կապալառու KNDS-ն իր ձեռքն է վերցրել ակտիվների կառավարումը և պահպանել աշխատատեղերի կեսը:

KNDS-ի արտադրության տնօրեն Ֆլորիան Հոխենվարտերը պարզաբանել է, որ Գյորլիցում տեղակայված գործարանն ընկերությունում ներգրավել է բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ ռազմական տեխնիկայի բարձրորակ բաղադրիչներ արտադրելու նպատակով:

Financial Times-ը գրում է, որ 2020 թվականից ի վեր սպառազինության ծախսերն աճել են 80%-ով՝ գերազանցելով տարեկան 90 միլիարդ եվրոն։

Գերմանիայի խոշորագույն պաշտպանական կապալառուները՝ Rheinmetall-ը, Diehl Defence-ը, Thyssenkrupp Marine Systems-ը և MBDA-ն, երեք տարվա ընթացքում աշխատանքի են ընդունել 16,5 հազար մարդու, այսինքն՝ հաստիքներն ավելացրել են ավելի քան 40%-ով: Ընկերություններում նշել են, որ հաջորդ տարի, ընկերությունների աշխատակիցների ընդհանուր թիվը կավելանա ևս 12 հազարով։

Rheinmetall-ն էլ մտածում է Volkswagen-ի Osnabrück գործարանը գնելու մասին, որը շուտով կդադարեցնի աշխատանքը, իսկ Porsche ավտոմոբիլային հոլդինգը քննարկում է զենքի և տանկերի արտադրության վերադարձը, մի բան, որն արդեն անում էր ավելի քան կես դար առաջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում