Մեկնարկել է ավանդական Ջահերով երթը
23/04/2025 20:26

Նմանատիպ
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթը։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին որպես ջահակիր` դեպի Ծիծեռնակաբերդ տանելով մարդկության դեմ գործված հանցագործության ճանչման և դատապարտման համար մղվող պայքարը խորհդանշող ջահը:
Նշենք, որ չնայած եղանակային պայմաններին, մարդկանց հոսքը չի դադարում դեպի Հանրապետության հրապարակ ու հասարակությունը միահամուռ իր ցասումն է արտահայտում ընդդեմ Թուրքիայի։
Ջահերով երթին են միացել նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ ու տարբեր կուսակցությունների ղեկավարներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում