«Արթուն ենք» շարժումը Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի հետ կապված նամակներ կհանձնի պատգամավորներին
24/04/2025 14:11

Նմանատիպ
«Արթուն ենք» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ․
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ապրիլի 28-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ Բաղրամյան փողոցի ընդունարանում «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին կհանձնվեն Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ:
Սկսում ենք…»,- ասված է հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում