Փաշինյանն ավելի եռանդով սպասարկում է թուրքադրբեջանական, քան հայկական շահերը. Արթուր Վանեցյան

Փաշինյանն ավելի եռանդով սպասարկում է թուրքադրբեջանական, քան հայկական շահերը. Արթուր Վանեցյան

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բոլոր փաստաթղթերով հանդիսանում է առաջնահերթություն և որևէ մեկը դա չի փոխել, բացառապես իշխանություններն իրենց կեղծ թեզերով, թուրքադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով փորձում են Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել մեր օրակարգից»,-Ծիծեռննակաբերդի բարձունքում լրագրողների հերցերին ի պատասխան ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Վանեցյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի դրոշն այրելու վերաբերյալ հայտարարություններին՝ ասաց.

«Եթե Փաշինյանը միայն ցավար դրոշների համար և որևէ գործողություն չաներ, որը կբխեր ոչ թե հայկական պետության, այլ բացառապես թուրքադրբեջանական շահերից, կարող էինք այդ հայտարարությունը որակել որպես երկրի ղեկավարի հայտարարություն, որը ցանկանում է հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ։ Բայց այս իրավիճակում Փաշինյանի խոսքերը տեղավորվում են այնտեղ, որ հերթական անգամ ինքն ավելի եռանդով սպասարկում է թուրքադրբեջանական, քան հայկական շահերը»։

Վանեցյանը հիշեցրեց, որ 2019-ին հրաժարական ներկայացնելիս հստակ խոսել է դրա պատճառների մասին․

«Այն ժամանակ չեմ տեսել, որ նման քայլեր իրագործվում են, բայց մարդ, ով տիրապետում է  մի քիչ ավելի շատ տեղեկատվության ու վերլուծելու ունակություն ունի, հասկացել եմ, որ այո, մեր երկիրը գնալու է այն ճանապարհով, որով գնացել է։ Բայց անգամ ամենավատ երազում չէի կարող պատկերացմնել, որ հասնելու ենք այս իրավիճակին, որն ունենք այսօր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում