Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը. Սամվել Շահրամանյանը հանդիպել է արցախցիների հետ
25/04/2025 12:35

Նմանատիպ
Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը` անկախ նրանից ինչ որոշում կկայացնեք։ Այս մասին ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Ազատության հրապարակում հանդիպելով արցախցիների հետ։
«Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքներին, ձեր որոշումներին, ինչպես նաև առաջարկվող տարբերակներին։ ՀՀ կառավարության առաջարկած ծրագրերն ունեն բազմաթիվ խնդիրներ։ Ես ավելի վաղ ասել եմ, որ բնակարանային ծրագիրը հենց սկզբից տապալված ծրագիր է»,- նշել է նա։
Արցախի նախագահը կարծում է, որ կառավարության առաջարկը` համապատասխան խմբեր ստեղծելու և աշխատանքներ կատարելու ուղղությամբ, պետք է իրականացվի, քանի որ, ըստ նրա, դրանից է կախված նաև արցախցիների հետագա ինտեգրումն ու արժանապատիվ կյանքը ՀՀ–ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում