Շվեյցարիայի հետ ԱՄՆ-ի բանակցություններն ի՞նչ ուղղությամբ կգնան․ Շվեյցարիայի նախագահ

Շվեյցարիայի հետ ԱՄՆ-ի բանակցություններն ի՞նչ ուղղությամբ կգնան․ Շվեյցարիայի նախագահ

15 արտոնյալ երկրի հետ մաքսատուրքերի հետ կապված իրավիճակը լուծելու համար բանակցությունների շուրջ ԱՄՆ իշխանությունները նախապատրաստական աշխատանքներ են տանում: Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Կարին Քելլեր-Զուտերը Շվեյցարական ռադիոյի և հեռուստատեսության (SRF) պորտալին տված հարցազրույցում։

«ԱՄՆ-ը նախատեսում է բանակցություններ վարել 15 երկրներից բաղկացած խմբի հետ, որոնք ես կանվանեի արտոնյալ, և լուծումներ գտնել մաքսատուրքերի հետ կապված իրավիճակի համար։ Այդ խմբի մեջ է մտնում նաև Շվեյցարիան»,- նշել է քաղաքական գործիչը։

Նախագահի կարծիքով՝ ԱՄՆ-ն ամբողջությամբ չի հրաժարվի բարձր մաքսատուրքեր սահմանելու գաղափարից և դրան պետք է պատրաստ լինել։

Քելլեր-Զուտերը հավելել է, որ Շվեյցարիայի հետ ԱՄՆ-ի բանակցություններում կողմերը գործարքի կնքման կոնկրետ ժամկետներ չեն սահմանել։ «Բայց մենք համաձայնեցինք, որ այժմ անհրաժեշտ է հնարավորինս արագ առաջ շարժվել»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել էր, որ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից հայտարարված ներմուծման նոր մաքսատուրքերի, ավելի քան 100 երկիր դիմել է Վաշինգտոնին՝ քննարկելու առևտրային համաձայնագրի ձեռքբերումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում