Լիբանանում Թուրքիայի դեսպանատան դիմաց ՀՅԴ-ն այրել է Թուրքիայի դրոշը

Լիբանանում Թուրքիայի դեսպանատան դիմաց ՀՅԴ-ն այրել է Թուրքիայի դրոշը

Ապրիլի 24-ին պահանջատիրական հավաք են կազմակերպել Լիբանանում Թուրքիայի դեսպանատան դիմաց ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միությունը, ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միությունը և ՀՅԴ Պատանեկան միությունը։

Ցույցի ընթացքում հնչել են հայերեն, արաբերեն և անգլերեն ելույթներ, երիտասարդներն ու պատանիները հանդես են եկել պայքարի կարգախոսներով՝

«Ճանաչումը արդարության առաջին քայլն է», «Հիշե՛լ, հիշեցնե՛լ, ու պահանջե՛լ», «Ցեղասպանությունը հերքելը ոճիր է»:

Ցույցը ավարտվել է ազգային-հեղափոխական երգերով և թուրքական դրոշի այրումով։

Հակառակ ոստիկանական մեծ ներկայության՝ բախումներ տեղի չեն ունեցել և ցույցը խաղաղ ընթացք է ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում