Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի արժեքները հայտնի են․ վաճառքը կսկսվի ապրիլի 29-ից
25/04/2025 18:23

Նմանատիպ
Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը սկսվելու է ապրիլի 29-ից՝ Հայաստանի ժամանակով ժամը 12։00-ին։ Այս մասին Ջենիֆեր Լոպեսը գրել է ֆեյսբուքի իր էջում։
Տոմսերի արժեքը սկսվում է 25 հազար դրամից: Կան նաև տոմսեր 35 հազար, 50, 55, 60 և 180 հազար դրամ արժողության։
Օրերս միջազգային հռչակ վայելող երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում հրապարակել էր ամառային ամիսներին կայանալիք համերգային տուրի մասին տեղեկատվություն, որից պարզ է դառնում, որ վերջին կանգառը Երևանն է:
Լոպեսը “Up all night” խորագրով համաշխարհային տուրի շրջանակներում ելույթ կունենա Երևանում օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։ Համերգի սկիզբը կլինի ժամը 20։00-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում