ԱՄՆ-ն Ռուսաստանից նոր համաձայնություն է ակնկալում. Bloomberg
25/04/2025 20:31

Նմանատիպ
ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանից համաձայնություն ստանալ Ուկրաինայի սեփական բանակ ունենալու իրավունքի վերաբերյալ։ Այս մասին գրում Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Իրազեկ աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանից կպահանջի ճանաչել սեփական բանակ և պաշտպանական արդյունաբերություն ունենալու Ուկրաինայի իրավունքը՝ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ համաձայնագրի շրջանակներում»,- ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը պատրաստվում է այդ հարցը բարձրացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում