Թրամփը խոսել է Ղրիմի վերադարձից․ Washington Post

Թրամփը խոսել է Ղրիմի վերադարձից․ Washington Post

Ուկրաինայի համար դժվար կլինի վերադարձնել Ղրիմը, որը Ռուսաստանին են հանձնել առանց մեկ կրակոցի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նախօրեին Լոնդոնում պետք է տեղի ունենային հակամարտության կարգավորման շուրջ ամերիկյան, եվրոպական և Ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները: Արդյունքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը չեղյալ են հայտարարել այցը, իսկ հետո հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները, այն անցել է ավելի ցածր մակարդակով:

Washington Post թերթի տվյալներով՝ բանակցությունների տապալմանը հանգեցրել Է Վաշինգտոնի զայրույթն այն պատճառով, որ Կիևը չի ցանկանում ընդունել տարածքների զիջման առաջարկները, այլ նախընտրում է նախ քննարկել լիակատար հրադադարը, իսկ հետո մնացած ամեն ինչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում