Եվրոպան Ուկրաինային կոչ է անում գնալ տարածքային զիջումների

Նմանատիպ
Եվրոպացիները Վլադիմիր Զելենսկուն կոչ են անում ընդունել, որ հակամարտության կարգավորման շրջանակներում Ուկրաինան պետք է հրաժարվի տարածքներից։ Այս մասին հայտնում է Washington Post թերթը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:
«Եվրոպացիները Զելենսկուն կոչ են անում ընդունել այն հեռանկարը, որ Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքից համաձայնագրի շրջանակներում։ Չորեքշաբթի նրանք առաջընթաց են գրանցել այդ հարցում»,- գրում է պարբերականը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային։
Թերթի զրուցակիցներից մեկի խոսքով, որը ծանոթ է բանակցությունների ընթացքին, Կիևի ղեկավարությունը «անհանգստացած է, թե ինչ է անելու ԱՄՆ-ն»:
Ինչպես նշում է պարբերականը, բանակցությունների մասնակիցների շրջանում աճում է այն զգացողությունը, որ Ուկրաինան կարող է պատրաստ լինել «համակերպվել» Ղրիմի՝ Ռուսաստանին պատկանելու հետ, եթե նրանից չպահանջեն այդ փաստի իրավական ճանաչումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում