Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս Թրամփի մաքսատուրքերի քաղաքականությանը
26/04/2025 20:19

Նմանատիպ
Ամերիկացիների գրեթե երկու երրորդը հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող մաքսատուրքերի քաղաքականությանը: Այս մասին են վկայում Washington Post թերթի և ABC հեռուստաալիքի արդյունքները:
Արդյունքների համաձայն՝ հարցվածների 64%-ը բացասական է գնահատում Թրամփի գործողությունները մաքսատուրքերի ոլորտում, 34%-ը դրական է գնահատում նրա քայլերը: Հանրապետականների 74%-ը հավանություն է տալիս տուրքերին, դեմոկրատների շրջանում նման կարծիքի է միայն 4%-ը:
Նշվում է, որ մաքսատուրքերի սահմանումը վարչակազմի կողմից ամենաքիչ հավանության արժանացած միջոցառումներից մեկն է: Հարցվածների մեծ մասը կարծում է, որ մաքսատուրքերը կհանգեցնեն գնաճի և կվնասեն ԱՄՆ-ի՝ որպես համաշխարհային առաջնորդի կարգավիճակին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում