Ուկրաինան անմիջապես ԱՄՆ-ին պետք է հանձնի հազվագյուտ մետաղների հանքերը. Թրամփ
26/04/2025 21:26

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան՝ Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ, այդպես էլ չի ստորագրել հազվագյուտ մետաղների վերաբերյալ վերջնական գործարքը: Այս մասին Նա հայտնել է իր Truth Social սոցցանցում։
Թրամփն ընդգծել է, որ ստորագրությունն ուշացել է առնվազն երեք շաբաթով: ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ փաստաթղթերը կստորագրվեն անմիջապես:
Ապրիլի 24-ին Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Կիևի միջև ընդերքի վերաբերյալ գործարքում առաջընթաց է գրանցվել, սակայն այն չի կնքվի այս շաբաթ:
«Դեռ կան առանձին հարցեր, որոնք մենք քննարկում ենք»,- նշել էր նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում