Լարված իրավիճակ՝ Արագածոտնում. 15-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Լարված իրավիճակ՝ Արագածոտնում. 15-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Այսօր՝ ապրիլի 27-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 1.5 ժամ է՝ Արագածոտնի մարզի մոտ 15-ից ավելի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Կոշ գյուղի խաչմերուկը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին.«Մեր պահանջը ոչ քաղաքական է։ Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունը, հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ նախարարի գլխավորությամբ, վերանայեն իրենց որոշումն ու չեղյալ հայտարարեն, քանի որ այդ որոշումը մի իսկական գլխացավանք է դառնալու 15-ից ավելի գյուղերի բնակիչների համար։ Տրանսպորտը ոչ միայն թանկացրել են, այլև եթե նախկինում գյուղերից տրանսպորտը հասնում էր մինչև «Կիլիկիա» ավտոկայան, ապա հիմա այն հասնելու է մինչև Աշտարակ, ու այդտեղից մենք էլ երթուղի չունենք դեպքի Երևան։ Առաջ մինչև «Կիլիկիա» ավտոկայան հասել ենք, իսկ դրանց տված նոր ծրագրով ահավոր վիճակ է։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ Բայց պահանջում ենք, որպեսզի որոշումը կայացնեն ի շահ ժողովրդի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում