Այսօրվանից կաթնամթերքի վաճառքի նոր կարգ կգործի
27/04/2025 12:31

Նմանատիպ
Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի։
Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ:
Նախարարությունից հայտնում են, որ այն տնտեսվարողները, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի, կենթարկվեն վարչական տույժի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում