150-ից ավելի փրկարարներ ու 40 պարեկներ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան
27/04/2025 20:01

Նմանատիպ
Այսօր՝ ապրիլի 27-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների Մանկական երկաթուղու տարածքում, օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով, երեխան, ով ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում