Թուրքիան զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան
28/04/2025 11:42

Նմանատիպ
Թուրքիան զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Flightradar ծառայության տվյալներին։
Ըստ լրատվամիջոցների՝ Պակիստան են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող վեց C-130E ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, որոնք բեռնված են եղել KARAOK հակատանկային հրթիռային համալիրներով և Bayraktar TB2 ԱԹՍ–ների համար նախատեսված զինամթերքներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում