Թրամփն ասել է, թե ինչ է խնդրել իրենից Զելենսկին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ

Թրամփն ասել է, թե ինչ է խնդրել իրենից Զելենսկին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ իրենից շատ զենք է խնդրել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարն ընդգծել է, որ նախ ցանկանում է տեսնել Ռուսաստանի գործողությունները խաղաղ գործընթացի հարցում։

Շաբաթ օրը հաղորդվել էր, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողության ժամանակ Զելենսկին և Թրամփը «շատ կարճ« հանդիպում են ունեցել։ Մեկնաբանելով Թրամփի հետ հանդիպումը՝ Զելենսկին հայտարարել է, որ «շատ բան է հասցրել քննարկել» ԱՄՆ նախագահի հետ և շնորհակալություն է հայտնել նրան։

«Նա (Զելենսկին – խմբ.) ինձ ասաց, որ իրեն շատ զենք է պետք, բայց նա արդեն երեք տարի ասում է, որ իրեն ավելի շատ զենք է պետք։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանի կողմից»,- ասել է Թրամփը Սպիտակ տան լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է քննարկվել Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում